Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացվող համագործակցությունը, անդրադարձել այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Դիտումների քանակ9