«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ փոխնախագահի, ԱԺ հանձնաժողովների նախագահների մասին կհայտարարի Ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԱԺ փոխնախագահի, ԱԺ հանձնաժողովների նախագահների մասին կհայտարարի Ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ։

«Հանդես կգանք հայտարարությամբ»,- լրագրողներին ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա չասաց, թե որ հանձնաժողովներին են առաջնահերթություն տալիս, մտածում են՝ եթե ասեն՝ ՔՊ-ն կվերցնի այդ հանձնաժողովը։

«Պեք է լինեն այնպիսի հանձնաժողովներ, որ վերահսկեն իրենց գործողությունները»,- հավելեց Կարապետյանը։

Aysor.am

Leave a comment