Ֆինլանդիան Եվրոպային կոչ է արել աջակցել Շենգենյան գոտուց Իսպանիայի ժամանակավոր հեռացմանը

Բաժանորդագրվել

Ռանտանենը հայտարարել է` երկրները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները` կապված արտաքին սահմանների պաշտպանության հետ, չեն կարող Շենգենյան գոտու անդամ լինել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը կոչ է արել եվրոպական բոլոր երկրներին աջակցել Շենգենյան գոտուց Իսպանիային ժամանակավոր հեռացնելու վերաբերյալ Իտալիայի առաջարկին։ Այս մասին նա գրել է Х սոցցանցում։

«Իսպանիան լիովին ձախողել է Շենգենյան գոտու արտաքին սահմանը անօրինական մուտքից պաշտպանելու հարցում։ Այդպես չի կարող շարունակվել։ Եվրոպական բոլոր երկրները պետք է աջակցեն Մելոնիի (Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի- խմբ.) առաջարկին։ Երկրները, որոնք չեն կատարում արտաքին սահմանների պաշտպանության հետ կապված իրենց պարտավորությունները, Շենգենյան գոտու անդամ լինել չեն կարող», – գրել է Ռանտանենը։

Ավելի վաղ Ջորջա Մելոնին հայտարարել էր, որ քննարկում է Իսպանիայի հետ Շենգենը կասեցնելու հարցը՝ Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ Cadena SER ռադիոկայանը, այսօր առավոտյան հղում անելով իշխանություններին, հաղորդել էր, որ մեկ օրում Մարոկկոյից ինքնավար քաղաք է մուտք գործել մոտ 49 հազար միգրանտ։ RTVE-ի տվյալներով՝ շուրջ 19 մարդ մահացել է սահմանը հատելու փորձ կատարելիս։

Միգրանտների խմբերը Մարոկկոյից ծովով ներխուժել են իսպանական Սեուտա. տեսանյութ

Leave a comment