Հայաստանին ներքաշում են եվրաինտեգրացիոն արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260922/hajastanin-nerqashum-en-evraintegracivon-arkatsakhndrutjan-mej-rd-agn-107134133.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98239224_191:0:2922:2048_1920x0_80_0_0_27bbc85fc897cc02fcadf2494b0ea89b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), եվրամիություն, վլադիսլավ մասլեննիկով

ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), եվրամիություն, վլադիսլավ մասլեննիկով

Բաժանորդագրվել

Ռուսաստանը հույս ունի հայ ժողովրդի իմաստնության վրա։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի զարգացման հետագա վեկտորի վերաբերյալ որոշումը մնում է երկրի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ հայ հասարակությունը կկարողանա օբյեկտիվորեն գնահատել Եվրամիության հետ մերձեցման հնարավոր ռիսկերը։

«Երկրի զարգացման վեկտորի վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում մնում է Հայաստանի քաղաքացիներին։ Այս առումով ցանկանում եմ հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են», — ասել է Մասլեննիկովը։

Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկեց ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին և հարցնել՝ ինչ են ցանկանում մարդիկ։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։
Հավելենք՝ Հայաստանը կանգնեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առջև 2025 թվականի մարտին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունելուց հետո։

Leave a comment