«Ազատություն». Եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմինը՝ ՈՒԵՖԱ-ն, նախօրեին հայտարարել է, որ անդամ բոլոր 55 ազգային ասոցիացիաները կբոյկոտեն ՖԻՖԱ-ի բոլոր մրցաշարերը, այդ թվում՝ Աշխարհի առաջնությունը, եթե ֆուտբոլի համաշխարհային կառավարման մարմինը շարունակի առաջ մղել մասնավոր ներդրողներին Աշխարհի առաջնության մասնաբաժիններ վաճառելու առաջարկությունը։
«Մենք միահամուռ և միանշանակ մերժում ենք ՖԻՖԱ-ի առաջարկը՝ Աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքի մասնաբաժինները մասնավոր ներդրողներին փոխանցելու վերաբերյալ, – ասվում է ՈՒԵՖԱ 55 ազգային ասոցիացիաների անունից տարածված հայտարարության մեջ, – ՈՒԵՖԱ որևէ ազգային հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի, քանի դեռ այս առաջարկները ուժի մեջ են, քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, և չեն տրվել պարտավորեցնող երաշխիքներ առ այն, որ ՖԻՖԱ-ն այլևս երբեք իր կառավարումը կամ մրցաշարերը չի բացի մասնավոր սեփականատերերի առջև»:
Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ, ընդգծել են ՈՒԵՖԱ անդամները, որոնցից է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Եվրոպայի բոյկոտը կարող է խառնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խաղաքարտերը, գրում է Reuters-ը, որի աղբյուրը տեղեկացրել է, որ ՈՒԵՖԱ անդամները արտակարգ նիստի ժամանակ 55 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել են բոյկոտի օգտին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: