«Երեկ բարեգործությունից էր իչ-որ բաներ խոսում, ի՞նչ անենք, չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը, երեխաներին առանց հեր մի քանի ամիս թողնե՞նք, հա՞, որ ինքը ասի՝ դա լավ ա»,-իր տանը խուզարկությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» ընտրական դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, իրենք պետք է Փաշինյանի պես նստե՞ին «Հայկական ժամանակ»-ի գրասենյակում ու բոլորի մասին բաներ գրեի՞ն, թե՞ ինչ-որ քայլեր անեին։
«Մարդ բռնե՞լ տանք, ի՞նչ է իր ուզածը։ Ասում է՝ մի տեղ գնացի, դարպասները վատն էին։ «Հայկական ժամանակ»-ի դարպասները տեսե՞լ եք, թող գնա «Հայկական ժամանակ»-ի դարպասներով զբաղվի։ Էն ինչ-որ իրանը չի, իրանը չի, իմն էլ չի։ Այն, ինչ ուզում է սեփականացնի, ոչ իրանն է, ոչ պետությանը, ինչո՞ւ է սեփականազրկում մարդուն, այս ամբողջ պրոցեսի մեջ ուզո՞ւմ է՝ իր պես լինենք»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի ու դրա դարպասների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններով ու գործողություններին։
Ի՞նչ վերաբերում է ՀԷՑ-ի կողմից հավելագրումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, ապա Նարեկ Կարապետյանն ասաց, հավելագրումների ու թերգրանցումների խնդրին իրենք ծանոթ են եղել, դրանից ՀԷՑ-ը որևէ օգուտ չի ունեցել, քանի որ մեկից հավելագրում են կատարել, մյուսի օգտին թրգրանցումէ եղել։ այդ հարցով ծառայողական բազմաթիվ քննություններ են նշանակվել։
«Հավելագրումների խնդրի լուծումը սմարթ հաշվիչներ են։ Այսօր էլ շատ հավելագրումներ կան, ուրեմն իր իմացությա՞մբ են հավելագրումներն արվում, եթե իր իմացությամբ է, ուրեմն գնում է այդ գումարն իր տո՞ւն»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով հարցին, արդյոք հավելագրված գումարները չեն մնացել ՀԷՑ-ին։
Կարապետյանը նշեց, այսօր արդեն 700 հազար սպառող սմարթ հաշվիչների հիման վրա է վճարում իրականացնում, ինչի արդյունքում կորուստները նվազել են։