ԱԴԾ–ն տղամարդու է ձերբակալել, որ տվյալներ է հավաքագրել Ուկրաինայի համար

https://arm.sputniknews.ru/20260731/adtsn-tghamardu-e-dzerbakalel-vor-tvjalner-e-havaqagrel-ukrainaji-hamar-105262826.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры задержания и допроса участника террористической организации “Артподготовка”* публикует ФСБ России

Sputnik Արմենիա

Кадры задержания и допроса участника террористической организации “Артподготовка”* публикует ФСБ России

2026-07-31T13:19+0400

true

PT3M29S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105253176_76:0:1516:1080_1920x0_80_0_0_2b6fa7c0dad885c2914d7b3d26117600.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ձերբակալություն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում Մոսկվայի մարզի 50-ամյա բնակիչ է ձերբակալվել, որը մեղադրվում է Ռուսաստանում արգելված «Արտպոդգոտովկա» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների մասին տեղեկությունները Ուկրաինայի հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, 2023 թվականին տղամարդը դարձել է Ռուսաստանում արգելված «Արտպոդգոտովկա» ահաբեկչական կազմակերպության անդամ և ակտիվ մասնակցություն է ունեցել դրա գործունեությանը։ Աշխատելով լոգիստիկ տրանսպորտային ընկերությունում` նա տեղեկություններ է հավաքել ՌԴ 7 տարածաշրջաններում գտնվող, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մասին և փոխանցել դրանք ուկրաինական հատուկ ծառայություններին՝ Ռուսաստանի ազգային անվտանգությունը խաթարելու համար։

ԱԴԾ–ն ձերբակալել է Կիևի գործակալի, որն ահաբեկչություն էր ծրագրում Բելգորոդում. կադրեր

ԱԴԾ-ի տվյալներով՝ քննչական գործողությունների ընթացքում գործով անցնող անձը խոստովանել է, որ, «Արտպոդգոտովկա» կազմակերպության և դրա առաջնորդ Վյաչեսլավ Մալցևի (ՌԴ իրավապահների տվյալներով` 2018 թվականից բնակվում է Ֆրանսիայում, համագործակցում է ֆրանսիական և ուկրաինական հատուկ ծառայությունների հետ և գտնվում է միջազգային հետախուզման մեջ) շահերից ելնելով, հետևել է ռուսական ռազմական ձեռնարկություններին։

Պետրենկոն հայտնել է, որ ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.5 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը)։ Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։

ԱԴԾ-ն նշել է, որ «Արտպոդգոտովկան» ստեղծվել է 2013 թվականին՝ Ռուսաստանում զինված ապստամբություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո կազմակերպության ղեկավարությունը և որոշ անդամներ տեղափոխվել են Ֆրանսիա և սկսել են համագործակցել ուկրաինական կողմի հետ։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ 2020-2022 թվականներին Մալցևի և նրա կողմնակիցների գործունեության մասին բազմիցս տեղեկացրել են Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությանը, սակայն Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են արտահանձնել նրան։

ԱԴԾ-ի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր իրավապահ մարմինները կանխել են «Արտպոդգոտովկա» շարժման 251 մասնակիցների գործունեությունը, որոնք պատասխանատվության են ենթարկվել ահաբեկչության և ծայրահեղականության, ինչպես նաև պետական դավաճանության հոդվածներով։

ՌԴ ԱԴԾ–ն Կիևի գործակալի է ձերբակալել. նա ծրագրել էր ավտոմեքենա պայթեցնել

Leave a comment