Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը

Քաղաքականություն

31.07.2026 | 12:56

Ստամբուլի Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատան վրա հարձակման գործով կասկածյալ Մուհարրեմ Կյունը կալանավորվել է, գրում է Agos-ը։

Իր ցուցմունքում 55-ամյա Կյունը խոստովանել է հարձակումը՝ նշելով, որ անօթևան է, ոչ մեկից հրահանգներ չի ստացել և զղջացել է իր գործողությունների համար։ Կազմվել է մեղադրական եզրակացություն՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 153/1 հոդվածի համաձայն՝ պաշտամունքի վայրերը և գերեզմանատները վնասելու հանցագործության համար։ Այն նախատեսում է  մեկից չորս տարի ժամկետով ազատազրկում։

Ստամբուլի Անատոլիայի գլխավոր դատախազության կողմից հուլիսի 16-ին կազմված մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Ստամբուլի Անատոլիայի 46-րդ առաջին ատյանի քրեական դատարան և ընդունվել դատարանի կողմից: Մեղադրյալը դատավորի առջև կկանգնի օգոստոսի 20-ին:

Մինչ այդ, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամը հայտարարել է, որ վնասված գերեզմանների և շատրվանի վերականգնումն ավարտվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment