Եվրոպայում դիզելային վառելիքի կտրուկ թանկացման հետևանքով վարորդներն այժմ յուրաքանչյուր լիցքավորման համար վճարում են 40%-ով ավելի, քան տարեսկզբին։ 50 լիտրանոց բակի համար լրացուցիչ ծախսը գերազանցում է 30 եվրոն, իսկ Մերձավոր Արևելքի հակամարտության էսկալացիայից ի վեր Եվրոպայում վարորդների ամենօրյա հավելյալ ծախսերը հասնում են 203 միլիոն եվրոյի, հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովին։
-
Գնային ռեկորդներ. ԵՄ մի շարք երկրներում գրանցվել են պատմական ռեկորդային գներ․ Գերմանիայում դիզելի 1 լիտրն արժե միջինում 2.47 եվրո, Ֆրանսիայում՝ 2.39 եվրո, իսկ Շվեյցարիայում՝ 2.41 ֆրանկ (2.55 եվրո)։
-
Բարձր կախվածություն. Դիզելին է բաժին ընկնում Եվրոպայի տնտեսությունում նավթամթերքի սպառման ավելի քան 40%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում (կրկնակի ավելի, քան ԱՄՆ-ում)։
-
Պատմական պատճառները. Այս խոցելիությունը 1990-2000-ականների քաղաքականության հետևանք է, երբ դիզելային շարժիչները խրախուսվում էին CO2-ի ցածր արտանետումների պատճառով։ Չնայած հետագայում բնապահպանական մտահոգությունների պատճառով այդ քաղաքականությունից հրաժարվեցին, տարածաշրջանում ավտոտրանսպորտի 40%-ը դեռ աշխատում է դիզելով։
Ինչու է դա կարևոր Եվրոպան շարունակում է մնալ խոցելի արտաքին շոկերի և արտադրության ծախսերի աճի նկատմամբ, քանի որ տրանսպորտային համակարգն էապես կախված է դիզելային վառելիքից, իսկ դրա թանկացումն ուղղակիորեն շղթայական ազդեցություն է ունենում ընդհանուր ինֆլյացիայի և ապրանքների լոգիստիկայի վրա։