Իսրայելում նշել են ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը համաձայնելու հնարավոր պատճառները

Իսրայելական աղբյուրները ներկայացրել են այն հիմնական գործոնները, որոնք, նրանց գնահատմամբ, դրդել են ՀԱՄԱՍ-ին համաձայնել զինաթափմանը։

Նշվում է, որ պատճառների թվում են միջազգային միջնորդների և Գազայի հատվածի բնակչության կողմից գործադրված ճնշումը, Իսրայելի վերահսկողության տակ անցած տարածքների ընդլայնումը, որն, ըստ իսրայելական կողմի, արդեն ընդգրկում է անկլավի շուրջ 70 տոկոսը, ինչպես նաև վերջին շրջանում Իսրայելի բանակի իրականացրած թիրախային հարվածները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment