ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անկեղծ քննարկում են ունեցել իրենց տարաձայնությունների շուրջ Վաշինգտոնում կայացած անձնական հանդիպման ժամանակ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։
Axios-ը նշել է, որ երկու քաղաքական գործիչների միջև լարվածությունը սրվել էր կուլիսներում. Նեթանյահուն դժգոհ էր եղել Վենսի հրապարակային քննադատությունից և անձամբ քննադատել էր ԱՄՆ փոխնախագահի դերն Իրանի դեմ պատերազմում։
Իր հերթին Վենսը կարծել էր, որ Նեթանյահուն օգտագործում է իր ԶԼՄ դաշնակիցներին Իսրայելում և ԱՄՆ-ում՝ իր վրա հարձակվելու և թուլացնելու համար։
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Նեթանյահուն Վենսի հետ խոսել է Իսրայելի կառավարությանը և Իսրայելի դիրքորոշմանը ուղղված իր վերջին քննադատությունների մասին։ «Դա անկեղծ զրույց էր», – ասել է իսրայելցի պաշտոնյան։