ՀՀ Անկախության տոնը շնորհավորել են նաև Մատվիենկոն և Սագինտաևը

https://arm.sputniknews.ru/20260921/hh-ankakhutjan-tvony-shnvorhavvorel-en-naev-matvienkvon-ev-sagintaevy-107120485.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41113445_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4297d7e930f926afbf61f80d4ed44584.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անկախության օր, անկախություն, անկախության հռչակագիր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, բակիտժան սագինտաև, վալենտինա մատվիենկո

անկախության օր, անկախություն, անկախության հռչակագիր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, բակիտժան սագինտաև, վալենտինա մատվիենկո

Բաժանորդագրվել

Մոսկվայում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը, նշել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուս-հայկական երկարամյա համագործակցությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում տարածաշրջանային ու համաշխարհային կայունության ամրապնդմանը։

Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում նշել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Մատվիենկոն հիշեցրել է, որ երկկողմ գործակցությունը հիմնված է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա։ Նա ընդգծել է, որ Մոսկվայում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը և այն դիտարկում են որպես միջպետական փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի բաղադրիչ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը պետականաշինության մեծ ճանապարհ է անցել և արժանի հեղինակություն ձեռք բերել միջազգային ասպարեզում։

«ԵԱՏՄ-ի առավելությունների օգտագործումը և համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են երկրի կայուն տնտեսական զարգացմանը», – նշել է նա։

Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։

Leave a comment