Հասարակություն
31.07.2026 | 12:17
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Երեկ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քննում էր խափանման միջոցի հարցը, պաշտպան Լիանա Գասպարյանի խոսքով՝ նախաքննական մարմնի կողմից «վերացական, ոչ հիմնավորված պատասխաններ էին հնչում», թե ինչ փաստական տվյալի հիման վրա պետք է Ալեքսան Ալեքսանյանին ևս երկու ամիս պահել կալանքի տակ։
«Ալեքսան Ալեքսանյանը ոչ թե սովորական մեղադրյալ է, այլ՝ քաղբանտարկյալ»,- պնդում է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Ալեքսանյանը մեղադրվում է հավաքներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման համար։
Ըստ ՔԿ-ի՝ նա մոտ 1400 քաղաքացու ձևականորեն աշխատանքի է ընդունել կուսակցության կազմակերպած հավաքներին մասնակցելու նպատակով, և 763 մլն դրամից ավելի գումար հատկացրել՝ որպես աշխատավարձ և քաղաքացիաիրավական պայմանագրերով վճարումներ։
Ալեքսանյանը ձերբակալվել, ապա հունիսի 3-ին կալանավորվել է։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ռոզա Վարդանյան