Չինաստանը կուժեղացնի ռազմական ոլորտում անօդաչու և խելացի տեխնոլոգիաների կիրառումը և փուլ առ փուլ կստեղծի ինտելեկտուալացված ռազմական համակարգ։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի կոլեկտիվ ուսումնական նիստում, որը նվիրված էր ազգային պաշտպանության և զինված ուժերի արդիականացման հարցերին։
«Անհրաժեշտ է ընդլայնել անօդաչու և խելացի տեխնոլոգիաների ռազմական կիրառությունը և փուլ առ փուլ ձևավորել ինտելեկտուալացված ռազմական համակարգ», — նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի առաջնորդի խոսքով՝ բանակի մարտունակությունը շարունակում է մնալ զինված ուժերի արդիականացման գլխավոր նպատակն ու հիմնական չափանիշը։ Նա կոչ է արել զարգացնել ցանցային տեղեկատվական համակարգերը, կատարելագործել մարտական կարողությունների ինտեգրումը, իրական պայմաններին հնարավորինս մոտեցված փորձարկումներ անցկացնել և ամրապնդել մարտական պատրաստվածությունը։