Ուժայինները մտել են ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում

Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը» հատկանիշներով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝  Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment