Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել

Բաժանորդագրվել

Ավիաընկերության ինքնաթիռը Բաքվից թռիչք է իրականացրել դեպի Իսրայելի խոշորագույն ռազմաօդային բազաներից մեկը՝ «Նևատիմ»։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Sputnik Արմենիայի տվյալներով՝ ադրբեջանական Silk Way զենք փոխադրող ավիաընկերության ինքնաթիռը միայն վերջին 5 օրերի ընթացքում 5 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել։

Խոսքը Ilyushin Il-76TD-90VD բեռնատար ինքնաթիռի մասին է, որը Բաքվից թռել է դեպի Իսրայելի խոշորագույն ռազմաօդային բազաներից մեկը՝ «Նևատիմ»։

Ավելի վաղ գրել էինք, որ Silk Way ինքնաթիռները 2025 թվականին առնվազն 57 չվերթ են իրականացրել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։
Բաքուն շարունակում է զենք գնել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները

Leave a comment