Հուլիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում բացի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից, անցկացվել են նաև նախագահի տեղակալի, գլխավոր քարտուղարի, և գործկոմի անդամների ընտրությունները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում բաց քվեարկությամբ միաձայն ընտրվել է Արթուր Նազարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ՀԲՖ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
ՀԲՖ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է Սուրեն Զոհրաբյանը, իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Մերի Պողոսյանը, որը մինչ այս ղեկավարում էր ֆեդերացիայի միջազգային կապերի բաժինը:
Համաձայն կանոնակարգի՝ ՀԲՖ գործկոմում ընդգրկվելու համար առաջադրվել է 7 թեկնածու, որոնցից երկուսը՝ իգական սեռի ներկայացուցիչ:
Ֆեդերացիայի նոր գործկոմի կազմում են՝
Կարեն Գիլոյանը,
Արա Պողոսյանը,
Սուրեն Զոհրաբյանը,
Արման Դավթյանը,
Թենի Ավագյանը,
Մերի Պողոսյանը,
Արթուր Նազարյանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: