Քաղաքականություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում հրշեջները պայքարում են մի քանի անտառային հրդեհների դեմ, սակայն ուժեղ քամիների պատճառով հարավային Կրետե կղզում հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են: Հրաման է տրվել նաև Կիկլադյան կղզիների՝ Փարոսի և Անդրոսի բնակիչների տարհանման մասին, գրում են տեղական լրատվամիջոցները։
Կրետեում անձնակազմերը շարունակում են պայքարել չորեքշաբթի Ռեթիմնո շրջանի Կրի Վրիսի մոտակայքում բռնկված և մի քանի գյուղեր տարածված խոշոր անտառային հրդեհի դեմ։ Ուժեղ քամին խանգարում է հրշեջ ինքնաթիռների անվտանգ գործողություններին, ուստի ցամաքային խմբերն են պայքարում առաջացող կրակի դեմ։
Նոր անտառային հրդեհներ են բռնկվել նաև Փարոսում և Անդրոսում, որտեղ արտակարգ հաղորդագրությունների միջոցով Ասպրո Չորիոյի և Պալեոպոլիի բնակիչներին հրամայվել է տարհանվել:
Հունաստանի մեծ մասը հինգշաբթի մնացել է անտառային հրդեհների «շատ բարձր» վտանգի նախազգուշացման գոտում, քանի որ շոգ, չոր եղանակը և փոթորկային քամիները շարունակել են հրդեհային պայմաններ ստեղծել։
Հաղորդվում է նաև, որ Կրետեում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է 2 հրշեջ, իսկ երրորդը մահացել է Հունաստանի ցամաքում բռնկված մեկ այլ հրդեհի մարման ժամանակ։ Ընդհանուր առմամբ, Կրետեում շուրջ 8,000 մարդ է տարհանվել, հայտնել է կղզու փոխնահանգապետ Մարիա Լիոնին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի