https://arm.sputniknews.ru/20260730/talany-veradardznelu-teman-ishkhanutjan-hamar-qaghaqakan-resurs-e-ashvot-safarjan-105230679.html
«Թալանը վերադարձնելու» թեման իշխանության համար քաղաքական ռեսուրս է․ Աշոտ Սաֆարյան
«Թալանը վերադարձնելու» թեման իշխանության համար քաղաքական ռեսուրս է․ Աշոտ Սաֆարյան
Sputnik Արմենիա
«Թալանը վերադարձնելու» թեման իշխանության համար շարունակում է մնալ շատ հարմար քաղաքական ռեսուրս. այն իշխանությանն անհրաժեշտ է սեփական կառավարչական… 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T22:47+0400
2026-07-30T22:47+0400
2026-07-30T23:07+0400
տեսանյութեր
իշխանություն
նիկոլ փաշինյան
թալան
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105227019_70:61:1761:1012_1920x0_80_0_0_286da55739d357c2367bb9e5631a5dc5.jpg.webp
«Թալանը վերադարձնելու» թեման իշխանության համար շարունակում է մնալ շատ հարմար քաղաքական ռեսուրս. այն իշխանությանն անհրաժեշտ է սեփական կառավարչական անկարողությունն ու թերացումներն արդարացնելու համար, ինչը սակայն լուրջ հարված է հասցնում երկրի ներդրումային միջավայրին։ «Բաց տեքստով» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ իշխանություններն այս գործընթացին մոտենում են խիստ կոնյունկտուրային։ Նա օրինակ է բերում 2018 թվականի ընտրական ցիկլից հետո ստեղծված իրավիճակը։Նա ընդգծում է, որ քաղաքական հաշվեհարդարներից զատ՝ այս ամենն ունենում է չափազանց վտանգավոր «կողմնակի էֆեկտ» տնտեսության համար։«Երբ որևէ պոտենցիալ ներդրող տեսնում է, որ քաղաքական կոնյունկտուրայից և տվյալ պահի քաղաքական պահանջարկից ելնելով՝ երկրի խոշորագույն գործարարներից ու սեփականատերերից մեկին կարող են մի քանի օրվա ընթացքում, գրչի մեկ հարվածով փորձել ունեզրկել, դա որևէ կերպ չի ոգևորում նոր պրոյեկտներ սկսել»,- հավելում է քաղաքական մեկնաբանը։Նրա խոսքով՝ նման պայմաններում ցանկացած ներդրող իրեն անպաշտպան է զգալու։«Ներդրողը հասկանում է, որ ցանկացած պահի, եթե անի քայլեր, որոնք իշխող թիմի սրտով չլինեն, իր ունեցվածքը նույնպես կարող են խլել։ Սա տնտեսության համար ստեղծում է չափազանց խարխուլ ու վտանգավոր իրավիճակ»,- ընդգծում է Սաֆարյանը։Մանրամասն` տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105227019_888:75:1920:849_1920x0_80_0_0_a491235acc1081c3a254d3a075dca63d.jpg.webp
տեսանյութեր, իշխանություն, նիկոլ փաշինյան, թալան, ներդրում, видео
տեսանյութեր, իշխանություն, նիկոլ փաշինյան, թալան, ներդրում, видео
Սաֆարյանի դիտարկմամբ՝ իշխանություններն այս գործընթացին մոտենում են խիստ կոնյունկտուրային։ Նա օրինակ է բերում 2018 թվականի ընտրական ցիկլից հետո ստեղծված իրավիճակը։
«Հիշենք 2018 թվականը, երբ Գագիկ Ծառուկյանն աջակցեց շարժմանը և ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, այն ժամանակ նույն «Արարատցեմենտ» գործարանը, «Օլիմպավանը» և մյուս օբյեկտները համարվում էին օրինական սեփականաշնորհված, և ամեն ինչ նորմալ էր։ Բայց հենց Գագիկ Ծառուկյանը որոշեց խոսել իշխանության թերացումների և խոստումները չկատարելու մասին, նրա բոլոր բիզնեսները հանկարծակի հայտնվեցին իրավապահների թիրախում»,- նշում է Սաֆարյանը։
Նա ընդգծում է, որ քաղաքական հաշվեհարդարներից զատ՝ այս ամենն ունենում է չափազանց վտանգավոր «կողմնակի էֆեկտ» տնտեսության համար։
«Երբ որևէ պոտենցիալ ներդրող տեսնում է, որ քաղաքական կոնյունկտուրայից և տվյալ պահի քաղաքական պահանջարկից ելնելով՝ երկրի խոշորագույն գործարարներից ու սեփականատերերից մեկին կարող են մի քանի օրվա ընթացքում, գրչի մեկ հարվածով փորձել ունեզրկել, դա որևէ կերպ չի ոգևորում նոր պրոյեկտներ սկսել»,- հավելում է քաղաքական մեկնաբանը։
Նրա խոսքով՝ նման պայմաններում ցանկացած ներդրող իրեն անպաշտպան է զգալու։
«Ներդրողը հասկանում է, որ ցանկացած պահի, եթե անի քայլեր, որոնք իշխող թիմի սրտով չլինեն, իր ունեցվածքը նույնպես կարող են խլել։ Սա տնտեսության համար ստեղծում է չափազանց խարխուլ ու վտանգավոր իրավիճակ»,- ընդգծում է Սաֆարյանը։
Մանրամասն` տեսանյութում։