Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. նախարար

Բաժանորդագրվել

Լրացվում է

Ռուս պաշտոնյան շեշտել, որ անհիմն է խոսել այն մասին, թե Հայաստանը Ռուսաստանից պետք է որոշակի գումարներ ստանա։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Եթե կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ապա Ռուսաստանն իրավունք կունենա Հայաստանից փոխհատուցում պահանջելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԿԵ-ի վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ մինչև արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, թե կարող է լինել իրավիճակ, որ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։ Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։

«Հարավկովկասյան երկթաուղին» ռուսական ընկերության անվճար ակտիվը չէ, այլ ձեռնարկություն, որտեղ ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի (շուրջ 130 մլրդ դրամ)։ Գնել ենք նոր շարժակազմ և զարգացնում ենք ենթակառուցվածքը պայմանագրային պարտավորությունների հիման վրա։ Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, իսկ մեր ներդրողին վնաս հասցվի, մենք դրա փոխհատուցումը պահանջելու հիմքեր կունենանք։ Այն հարցադրումը, թե Ռուսաստանը նման իրավիճակում պետք է ինչ-որ բան վճարի Հայաստանին, անհիմն է»,- ընդգծել է նախարարը։

Leave a comment