Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղի սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել էր. նրան գտել են փրկարարները

Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղի սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։

Leave a comment