Հայ գեղասահորդները հեռացրել են «Արցախ» անվանումը իրենց կարճ ծրագրից Ադրբեջանի բողոքից հետո | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայաստանցի գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հեռացրել են «Արցախ» կոմպոզիցիայի հիշատակումն Իտալիայում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի իրենց կարճ ծրագրից՝ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) բողոքից հետո։
     Ավելի վաղ Ադրբեջանի ԱՕԿ-ը բողոք էր ներկայացրել Ակոպովայի և Ռախմանինի կողմից Արա Գևորգյանի «Արցախ» երգի օգտագործման դեմ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ երգը քաղաքական և անջատողական ենթատեքստ ունի, քանի որ «Արցախը Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումն է»։
     Միջազգային չմշկասահքի միության (ՄՉՄ) պաշտոնական կայքում Ակոպովայի և Ռախմանինի թարմացված էջում կարճ ծրագրի երգի վերնագիրը փոխվել է «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։ Զույգերի կարճ ծրագրերը կկատարվեն փետրվարի 15-ին։

Leave a comment