ՈւԵՖԱ-ն սպառնացել է բոյկոտել աշխարհի առաջնությունը ՖԻՖԱ-ի նոր կոմերցիոն նախագծի պատճառով

Բաժանորդագրվել

Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր 4,2 մլրդ դոլար ներգրավելու մտադրության մասին՝ մասնավոր ներդրողներին վաճառելով նոր ստեղծվող կառույցի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ) անդամակցող ասոցիացիաները պատրաստ են բոյկոտել աշխարհի հաջորդ առաջնությունը՝ բողոքելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) «FIFA Forward Enterprise» նոր կոմերցիոն նախագծի դեմ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ռոբ Հարիսը։

Նրա տվյալներով՝ համապատասխան որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի անդամների այսօր անցկացված արտահերթ նիստում:

Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել է 4,2 մլրդ դոլար ներգրավելու մտադրության մասին՝ մասնավոր ներդրողներին վաճառելով նոր ստեղծվող կառույցի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը: Ենթադրվում է, որ այդ կառույցին կփոխանցվեն ՖԻՖԱ-ի մեդիա և առևտրային իրավունքները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների նկատմամբ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բաժնետոմսերի հավանական գնորդներից կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրը՝ Ջոշուա Քուշները:

Նախագիծն ավելի վաղ քննադատության էր ենթարկվել ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ), ինչպես նաև Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) կողմից։

Leave a comment