Սպիտակ քաղաքում տուն է այրվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ


Փետրվարի 9-ին՝ ժամը 20։23-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 


Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում․ տուժածներ չկան։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին, մարվել՝ 23։07-ին։ Այրվել են ձեղնահարկը՝ գույքով, 1-ին հարկում գտնվող հյուրասենյակի առաստաղը։


 


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը տան մյուս սենյակներ։

Դիտումների քանակ1

Leave a comment