Պակիստանը կոչ է արել նվազեցնել լարվածությունը Հորմուզի նեղուցի շուրջ և պատրաստակամություն հայտնել աջակցել դիվանագիտական ջանքերին

Պակիստանը հայտարարել է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության նվազեցման անհրաժեշտության մասին և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ մասնակցելու հետագա էսկալացիան կանխելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնություններին։ Այս մասին հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը՝ տարածաշրջանային անվտանգության հարցերով անցկացված դիվանագիտական շփումների արդյունքներով։

Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Իսլամաբադը Կատարի և տարածաշրջանային մյուս գործընկերների հետ շարունակում է աշխատանքը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական երկխոսության վերականգնման ուղղությամբ՝ Իսլամաբադի հուշագրի շրջանակում։

Նախարարությունից նաև հայտնել են, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Սաուդյան Արաբիայի հետ՝ վերահաստատելով Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում նավագնացության անվտանգության ապահովմանը նպաստելու պատրաստակամությունը՝ երկկողմ պաշտպանական պարտավորությունների շրջանակում։

Բացի այդ, Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուժի մեջ է մտել Պակիստանի և Քուվեյթի միջև պաշտպանական համագործակցության համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ զորավարժությունների և ռազմական պատրաստության միջոցառումների անցկացում, ինչպես նաև միտված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment