Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.07.2026 | 19:28

Թուրքիայում հրշեջները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ մի շարք շրջաններում, այդ թվում՝ Անթալիայի միջերկրածովյան զբոսաշրջային նահանգում և Չանաքքալեի հյուսիսարևմտյան նահանգում, գրում է Turkish Minute-ը։

Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտնել է, որ երկրում բռնկվել է 115 հրդեհ, որոնցից 110-ը վերահսկողության տակ են վերցվել։ Նա ասել է, որ հրդեհներից 69-ը բռնկվել են անտառապատ տարածքներից դուրս։

Անտառտնտեսության գլխավոր վարչությունը հայտնել է, որ անձնակազմերն ինտենսիվ գործողություններ են իրականացնում օդից և ցամաքից։

Յումաքլին ավելի ուշ հայտարարել է, որ Մուղլայում, Անթալիայի Քաշ շրջանում, Բալիքեսիրում և Չանաքքալեում խոշոր հրդեհները «մեծ մասամբ վերահսկողության տակ են»։ Նա հրդեհներից տուժած տարածքի գնահատական ​​չի տվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել էր, որ այդ օրը Թուրքիայում 90 հրդեհի օջախ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment