https://arm.sputniknews.ru/20260730/bagrat-srbazany-kiraknorja-pataragneri-kmasnakci-geghardum-mijnvordutjuny-bavararvec-105236048.html
Բագրատ սրբազանը կիրակնօրյա պատարագների կմասնակցի Գեղարդում. միջնորդությունը բավարարվեց
Բագրատ սրբազանը կիրակնօրյա պատարագների կմասնակցի Գեղարդում. միջնորդությունը բավարարվեց
Sputnik Արմենիա
Փաստաբանը նիստի ընթացքում նշեց, որ Գառնու համայնքային ոստիկանների համար խնդիր է առաջանում ամեն կիրակի Էջմիածին ուղեկցելու առումով։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T18:24+0400
2026-07-30T18:24+0400
2026-07-30T18:25+0400
դատարան
դատ
բագրատ սրբազան
գառնի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104161111_0:28:1280:748_1920x0_80_0_0_137cbe8fd49dd080fea8dbeb9870896e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսուհետև կիրակնօրյա պատրագների կմասնակցի Գեղարդի վանական համալիրում։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը` բավարարելով փաստաբան Տաթևիկ Սողոյանի միջնորդությունը։Նշենք, որ հունիսի 18-ին՝ հերթական դատական նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանը թեպետ բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բայց և թույլ տվեց Մայր տաճարում մասնակցելու կիրակնօրյա պատարագներին։Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը` փոփոխելով կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, 2026 թ. ապրիլի 23-ին` 2 ամսով։Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։
գառնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104161111_143:0:1280:853_1920x0_80_0_0_c75351d7d2806ccb7c9934f766310e64.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, դատ, բագրատ սրբազան, գառնի
դատարան, դատ, բագրատ սրբազան, գառնի
18:24 30.07.2026 (Թարմացված է: 18:25 30.07.2026)
Բաժանորդագրվել
Փաստաբանը նիստի ընթացքում նշեց, որ Գառնու համայնքային ոստիկանների համար խնդիր է առաջանում ամեն կիրակի Էջմիածին ուղեկցելու առումով։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսուհետև կիրակնօրյա պատրագների կմասնակցի Գեղարդի վանական համալիրում։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը` բավարարելով փաստաբան Տաթևիկ Սողոյանի միջնորդությունը։
Նշենք, որ հունիսի 18-ին՝ հերթական դատական նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանը թեպետ բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ սրբազանի
տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բայց և թույլ տվեց Մայր տաճարում մասնակցելու կիրակնօրյա պատարագներին։
«Գառնու համայնքային ոստիկանության համար խնդիր է առաջանում ամեն կիրակի Էջմիածին ուղեկցելու առումով։ Հիմա միջնորդում ենք, որ դատարանը թույլատրի, որպեսզի ավելի մոտ տաճարում պատարագի մասնակցի` Գեղարդի վանական համալիրում։ Այդպիսով ոստիկաններին էլ ավելի հարմար կլինի»,– նշեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը` փոփոխելով կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը
երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս
երեք ամսով, 2026 թ. ապրիլի 23-ին`
2 ամսով։
Վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին
փոխեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանեց։