Երևանում բախվել են ավտոբուսն ու տրոլեյբուսը, տուժել է 5 անձ

Բաժանորդագրվել

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են ավտոբուսն ու տրոլեյբուսը, տուժել է նախնական տվյալներով 5 անձ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Leave a comment