https://arm.sputniknews.ru/20260730/amni-hascrats-harvatsneri-hetevanqvov-gheshm-kghzum-yntaniq-e-zvohvel-105223440.html
ԱՄՆ–ի հասցրած հարվածների հետևանքով Ղեշմ կղզում ընտանիք է զոհվել
ԱՄՆ–ի հասցրած հարվածների հետևանքով Ղեշմ կղզում ընտանիք է զոհվել
Sputnik Արմենիա
Փլուզված շենքի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T12:08+0400
2026-07-30T12:08+0400
2026-07-30T14:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ընտանիք
մահ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105208322_0:0:1500:844_1920x0_80_0_0_7add627a2e7032605b4a111701aab473.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով Իրանի Ղեշմ կղզում ընտանիք է զոհվել։ Այս մասին հայտնում է «Mehr»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։Նշվում է, որ փլատակներից 3 մարդու մարմին է դուրս բերվել՝ ծնողների և մեկ երեխայի։«Al Mayadeen»-ի տվյալներով՝ հարվածի հետևանքով ևս 2 երեխա է տուժել։Փլուզված շենքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանին, այդ թվում՝ Ղեշմ կղզուն։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105208322_188:0:1313:844_1920x0_80_0_0_c85b1518405592c815d3de9613eca027.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ընտանիք, մահ, երեխա
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ընտանիք, մահ, երեխա
Փլուզված շենքի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով Իրանի Ղեշմ կղզում ընտանիք է զոհվել։ Այս մասին հայտնում է «Mehr»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ փլատակներից 3 մարդու մարմին է դուրս բերվել՝ ծնողների և մեկ երեխայի։
«Al Mayadeen»-ի տվյալներով՝ հարվածի հետևանքով ևս 2 երեխա է տուժել։
Փլուզված շենքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։