Ուկրաինայի հարձակման հետևանքով Ուդմուրտիայում խաղաղ բնակիչ է զոհվել. իշխանություններ

https://arm.sputniknews.ru/20260730/ukrainaji-hardzakman-hetevanqvov-udmurtiajum-khaghagh-bnakich-e-zvohvel-ishkhanutjunner-105230786.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105172977_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5500fba3f104655a272132a1a24fd3e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուդմուրտիա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, հրդեհ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զոհ

ուդմուրտիա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, հրդեհ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զոհ

Բաժանորդագրվել

Առավոտյան հաղորդվել էր Սարապուլում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա հարձակման մասին:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ուդմուրտիայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին MAX հարթակում հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Օլգա Աբրամովան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սարապուլում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա անօդաչուների հարձակում է տեղի ունեցել:

«Եվս մեկ զանգվածային հարձակում է իրականացվել Ուդմուրտիայի վրա։ Հանրապետության հյուսիսում 2 ԱԹՍ է ոչնչացվել։ Օպերատիվ տվյալներով՝ զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Նա հաստատ իրենից ռազմական թիրախ չէր ներկայացնում», – գրել է Աբրամովան։

Պատահարի վայրում աշխատում են նաև բոլոր օպերատիվ ծառայությունները:

Աբրամովան հավելել է, որ լոգիստիկ կենտրոնի հրդեհի հետևանքով օդում վնասակար նյութերի կոնցենտրացիան չի գերազանցել նորման: Հարձակման ենթարկված օբյեկտի աշխատակիցները տարհանվել են։ Կրակի մարումը շարունակվում է։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment