Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հաղորդմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հաղորդմանը։

Դատախազությունից Aysor.am-ին հաստատեցին, որ ՀՀ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որ «Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում էր։

««Տրոյական ձին» շենքից դուրս ենք հանել, հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող քննեն «տրոյական ձիու» գործունեությունը, պատասխան եմ պահանջում ինստիտուտներից»,- ասել էր նա։

Leave a comment