ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են

ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, Պակիստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Իսլամաբադի հուշագրի պայմանների կատարումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թույլ տվեք ավելացնել, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են իրավիճակի կարգավորման, հատկապես Հորմուզի նեղուցում, ինչպես նաև դէսկալացիայի նպատակով», – ասել է նա ճեպազրույցում։

Ինչպես ընդգծել է դիվանագետը, Պակիստանը առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի վերացնի բոլոր տարաձայնությունները Իսլամաբադի փոխհասկացվածության հուշագրի և հունիսի 22-ի համատեղ պակիստանա-կատարյան հայտարարության ոգով։

ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին զսպվածություն ցուցաբերել և հավատարիմ մնալ տեխնիկական մակարդակով բանակցությունները վերսկսելու մասին իրենց պարտավորություններին։

Leave a comment