Մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Արմեն Սարգսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ այն ունի քաղաքական ենթատեքստ և, ներկա աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում առկա որոշ լարվածության պայմաններում, Մարիա Զախարովան պարզապես քաղաքական հարթակ է նետել Ղարաբաղի հարցը՝ դրանով իսկ ցույց տալով, որ Ղարաբաղի հարցը Ռուսաստանը կարող է ցանկացած պահի բարձրացնել, և կարող է նաև լռել։
Դա առանձնապես Ադրբեջանի համար մեսիջ էր և ցույց է տալիս, որ Մոսկվան կարող է ցանկացած ժամանակ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: