Զանգվածային հրդեհներն ընդգրկել են Թուրքիայի 10 նահանգ

Բաժանորդագրվել

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան հազար միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

Թուրքիայում զանգվածային անտառային հրդեհներ են բռնկվել։

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կրակը մոլեգնում է ավելի քան 10 նահանգներում, այդ թվում՝ Անթալիայում և Մուղլայում: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է մի քանի հազար մարդ, ավելի քան հազար միավոր ցամաքային և օդային տեխնիկա:

Տարերքի դեմ պայքարին օգնում է նաև ռուսական ավիացիան՝ Бе-200 ամֆիբիա-ինքնաթիռները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհներ են երկրի հարավ-արեւմուտքում գտնվող հանգստյան գոտիներում: Դադարեցվել է որոշ կարևորագույն ավտոճանապարհների երթևեկությունը: Որպես նախազգուշական միջոց տարհանվել է Մուղլա նահանգի Սեյդիքեմերի հիվանդանոցը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին առավելագույն զգուշություն ցուցաբերել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ նոր անտառային հրդեհները կանխելու համար:

Leave a comment