Պակիստանն ամեն ջանք գործադրում է ԱՄՆ-Իրան բոլոր տարաձայնությունները լուծելու համար․ ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարգավորելու բանակցությունները շարունակվում են, Պակիստանն անում է ամեն ինչ՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմանների պահպանումն ապահովելու համար՝ ըստ Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբիի։

«Թույլ տվեք ավելացնել, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ իրավիճակը, մասնավորապես Հորմուզի նեղուցում, կարգավորելու և լարվածությունը թուլացնելու նպատակով»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետն ընդգծել է, որ Պակիստանն ամեն ջանք գործադրում է բոլոր տարաձայնությունները լուծելու համար՝ համաձայն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի և հունիսի 22-ի Պակիստան-Կատար համատեղ հայտարարության ոգու։

Արտգործնախարարության խոսնակը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին «զսպվածություն ցուցաբերել և պահպանել տեխնիկական մակարդակի բանակցությունները վերսկսելու իրենց պարտավորությունները»։

Leave a comment