ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթացի բացակայությունից, ինչպես նաև իր վարչակազմի ներսում հետագա ռազմավարության վերաբերյալ առկա տարաձայնություններից։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Սպիտակ տանը շարունակվում են քննարկումները հետագա քայլերի շուրջ։ Պաշտոնյաների մի մասը հանդես է գալիս ռազմական գործողությունների շարունակման օգտին՝ պնդելով, որ անհրաժեշտ է պահպանել ճնշումը Իրանի նկատմամբ։
Միաժամանակ վարչակազմի այլ ներկայացուցիչներ զգուշացնում են, որ երկարատև ռազմական գործողությունները կարող են սպառել ԱՄՆ-ի զինանոցների պաշարները և հանգեցնել հակամարտության հետագա սրմանը։
NBC News-ի փոխանցմամբ՝ հենց այս տարաձայնություններն են բարդացնում Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ հետագա քաղաքականության ձևավորումը։