Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

30.07.2026 | 14:16

«Մենք ցանկացած գործիք, որը օրինական է, կարող ենք կիրառել։ Բայց մեր նպատակը ոչ միայն օրինական լինելն է, այլև բարեկամական, համբերատար։ Մենք շարունակելու ենք խոսակցությունը, մենք չենք փակվելու»,-«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման մասին խոսելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ ի՞նչ իրավական հիմքով է երկաթուղին արվում… Իրավական հիմքի ձևակերպումը իրավաբանների հարցն է, բայց դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում ենք, վերանորոգում ենք։ Ո՞ւմ պիտի արդարանանք դրա համար։ Մենք մեր տունն ենք նորոգում։

Մենք արբիտրաժ դիմելու հարկ չունենք, որովհետև բոլոր գործիքները ունենք առանց արբիտրաժի այդ հարցը լուծելու։ Ինչի՞ պիտի դիմենք արբիտրաժ։ Ասենք, օրինակ, ՀԷՑ-ի հարցով մենք արբիտրաժ դիմեցի՞նք. չդիմեցինք։ Ինչի՞ չդիմեցինք, որովհետև ինչի՞ դիմենք արբիտրաժ, եթե մենք գործիքը ունենք որոշում կայացնելու։ Հետո եթե որևէ մեկը համաձայն չի՝ ինքը պետք է դիմի արբիտրաժ։ Այսինքն՝ մենք արբիտրաժ դիմելու ոչ մի անհրաժեշտություն չունենք։ Սրա մասին է խոսքը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment