Քաղաքականություն
30.07.2026 | 14:03
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։
«Նազելի Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի դերում իր պաշտոնավարումը։ Ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել և առիթից ուզում եմ օգտվել ու տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը»,-նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի և հաջողություն մաղթեց Հարությունյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան