Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը միջնորդ լինի ու նպաստի Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նվազեցմանը։
«Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն արդեն իսկ այդքան էլ լավ չէ, ճիշտ չէ»,- ասել է նա։
Վարչապետը նաև ասել է, որ Իրան մեկնելու պայմանավորվածություն կա, բայց հստակ ժամկետներ հայտնի չեն, քանի որ դեռ ճշտումներ են պետք: