Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով. այլընտրանք չկա սրան։ Բավարար չափով, բայց ոչ անվերջ՝ այդ հարցը պետք է լուծվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի»,-կառավարության այսօրվա նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ էլի եմ ասում՝ հիմա շատ քննարկում են, փորձում են ինչ-որ բաներ… Հայաստանի ընդդիմությունը, իմիջիայլոց, բան արեք՝ «կալուգացի օլիգարխի» միջոցով ասում են՝ «այս կթանկանա, այն կթանկանա»… Հայաստանում էլ բաներ կան, որ անվճարը կարող է պարզվի, որ թանկանում է։ Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել։ Ասել՝ կա՛մ տարեկան 2 միլիարդ վարձավճար ուզեք, կա՛մ էլ…։

Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա, չկա։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք, բարեկամական ձևով։ Բայց նաև, էլի եմ ասում, դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա՝ հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։

Իմիջիայլոց, արբիտրաժի մասին հիշում եք՝ այստեղ ինչ խոսակցություններ էին տեղի ունենում, որ արբիտրաժը… ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը, «կալուգացին» արբիտրաժում հաղթել է…Երբ որ այս շենքում պարզվեց՝ իրենք մարդ ունեին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում հաղթեցինք։ Բա ասում եք՝ կոռուպցիա, բայց կոռուպցիա չի՞»,-ասաց վարչապետը։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment