«Չելսի»-ն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լակրուայի տեղափոխության մասին

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Մակսենս Լակրուայի՝ «Քրիսթալ Փելասից» տեղափոխության մասին։

26-ամյա պաշտպանը պայմանագիր է կնքել «Ստեմֆորդ Բրիջում», որը նախատեսված է մինչև 2032 թվականը։

«Ես իսկապես ուրախ եմ լինել այս գեղեցիկ ակումբի մի մասը։ Բոլորը գիտեն «Չելսիի» լեգենդը, նրա հաղթանակների ավանդույթը, և դրա մի մասը լինելը հպարտության պահ է», – ասել է Լակրուան։

 

Leave a comment