Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի բանագնացի հարցին։

Հիշեցնենք՝ ՔՊ-ն որոշել է 9-րդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Վերջինս հայտնել է, որ այդ պաշտոնը ընտրվելու դեպքում այլևս հայ-թուրքական հարցերով բանագնացը չի լինի։

«Այդ հարցի հետ կապված որոշում չունեմ, և նաև այն պատճառով, որ նաև Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը՝ ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment