Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանը ձերբակալվել է. Այս մասին Araratnews-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ»,-ասացին կոմիտեից։