ՀՀ նախագահը դատավոր է նշանակել

Քաղաքականություն

09.02.2026 | 23:06

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 9-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վազգեն Սմբատյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 19-ի ԲԴԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վազգեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում:

Leave a comment