Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ

Քաղաքականություն

30.07.2026 | 12:21

Հուլիսի լույս 30-ի գիշերը Ուկրաինայի վրա ռուսական ուժերի կողմից իրականացված զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, տասնյակները վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Դնեպրոպետրովսկի մարզում մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս մեկ զոհ կա Կիևում։ Լվովում փրկարարները մաքրում են վնասված բնակելի շենքի փլատակները և շարունակում են փրկվածների որոնումները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը կիրառել է 358 օդային հարձակման միջոց՝ 74 հրթիռ և տարբեր տեսակի 284 անօդաչու թռչող սարք։

Զինվորականները գրանցել են չորս «Ցիրկոն» և «Օնիքս» հակաօդային հրթիռ, ինը «Իսկանդեր-Մ», «C-400» և «KN23» բալիստիկ հրթիռ, ինչպես նաև 61 «X-101» և «Կալիբր» թևավոր հրթիռ։ Հարձակման հիմնական թիրախներն էին Կիևի և Լվովի մարզերը։

Ուկրաինական կողմը հայտարարել է, որ խոցել կամ չեզոքացրել է 320 թիրախ՝ մեկ բալիստիկ հրթիռ, 54 թևավոր հրթիռ և 265 անօդաչու թռչող սարք։ Հարվածներ են գրանցվել երեք հականավային հրթիռներից, վեց բալիստիկ հրթիռներից և երկու թևավոր հրթիռներից, ինչպես նաև 17 հարվածային  անօդաչու թռչող սարքերից՝ 20 վայրերում։ Մնացած ութ հրթիռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment