Եմենի ազգային բանակը, որը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող կառավարության պաշտոնական զինված ուժերը, ներկայացրել է նոր միանգամյա կիրառման հարվածային անօդաչու թռչող սարք՝ Eiban («Այբան») անվանումով։
Հաղորդվում է, որ անօդաչուի կառուցվածքն ու արտաքին ձևավորումը զգալի նմանություն ունեն ամերիկյան LUCAS անօդաչու թռչող սարքին։ Վերջինս, ըստ մասնագետների, մշակվել է իրանական Shahed-136 անօդաչուի տեխնոլոգիաների հակադարձ ինժեներիայի (reverse engineering) հիման վրա։
Նոր ԱԹՍ-ի տեխնիկական բնութագրերը, մարտավարական հնարավորություններն ու սպառազինության մասին մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։