Իսրայելը երկարաժամկետ ռազմավարություն է իրականացնում՝ առավել խորացնելու իր ինտեգրումը ԱՄՆ-ի ռազմական և ազգային անվտանգության համակարգերին։ Այդ մասին նշվում է ԿՀՎ-ի (CIA) գաղտնի գնահատականում, որի մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Փաստաթղթի համաձայն՝ իսրայելական իշխանությունները մտահոգված են ԱՄՆ-ում հասարակական տրամադրությունների փոփոխությամբ և ձգտում են ամրապնդել երկկողմ ռազմավարական կապերը։ Նպատակն է ապագա ամերիկյան վարչակազմերի համար առավել դժվար դարձնել դաշնակցային հարաբերությունների վերանայումը կամ թուլացումը։
Գնահատականում նշվում է, որ նման քաղաքականությունը միտված է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ խորացմանը՝ անկախ Վաշինգտոնում քաղաքական իշխանության հնարավոր փոփոխություններից։