https://arm.sputniknews.ru/20260730/um-dirqern-en-tulacel-qpum-ev-inchu-105209550.html
Ում դիրքերն են թուլացել ՔՊ–ում և ինչու
Ում դիրքերն են թուլացել ՔՊ–ում և ինչու
Sputnik Արմենիա
ԱԺ մշտական որոշ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ են ընտրվել մարդիկ, որոնք անգամ ՔՊ վարչության անդամ չեն։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T10:21+0400
2026-07-30T10:21+0400
2026-07-30T10:21+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
արթուր հովհաննիսյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28997981_0:0:1601:901_1920x0_80_0_0_e87600903b78e316b935bbf82229066f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև վերանալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ թերթի` նա վերջին ամիսներին մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ ՔՊ վարչության նիստի ժամանակ գրանցվել է հերթական անհաջողությունը. իշխող կուսակցությունը մերժել է նաև նրա թեկնածությունը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։Հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նիստի մեկնարկից հետո ընդամենը 10 րոպե անց լքել է ՔՊ գրասենյակը։«Սա Հովհաննիսյանի առաջին անհաջողությունը չէ։ Ավելի վաղ նա չէր ընտրվել ՔՊ վարչության անդամ՝ չնայած կուսակցության ներսում ուներ մեծ հավակնություններ։ Դրանից հետո դժվարությամբ տեղ գտավ կուսակցության նախընտրական ցուցակի ոչ պատվաբեր համարում։ Նոր գումարման ԱԺ–ում Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը ևս աջակցություն չստացավ, և նա կրկին մերժվեց»,– հիշեցրել է «Ժողովուրդ» օրաթերթը։Օրաթերթի ՔՊ–ական աղբյուրների փոխանցմամբ՝ այս անհաջողությունները պատահական չեն. կուսակցության ներսում արդեն որոշել են, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում, նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։«Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ–ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել և իր հրապարակային հայտարարություններով վնաս հասցրել իշխող թիմի հեղինակությանը։ Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով, թե պատրաստ է «ականջներն ու լեզուն կտրել»։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակում»,– գրել է թերթը։Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել է նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչը կազմել է արձանագրություն ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի` դատավճիռը չկատարելու համար քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ:Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` ՔՊ–ում թուլացել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիրքերը։ Դրա հերթական դրսևորումն էր այն, որ իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին՝ Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում։Խոսքը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովների մասին է։ Առաջին հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ–ն ընտրեց Զարուհի Բաթոյանին, երկրորդում՝ Տրդատ Սարգսյանին։Թերթի փոխանցմամբ` ընտրված այս թեկնածուներից ոչ մեկը կուսակցության վարչության անդամ չէ, մինչդեռ Հասմիկ Հակոբյանը վարչության անդամ է և համարվում է Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28997981_0:0:1423:1067_1920x0_80_0_0_409044b2cce2ad848fce0878fcc67111.jpg.webp
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արթուր հովհաննիսյան, ալեն սիմոնյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), արթուր հովհաննիսյան, ալեն սիմոնյան
ԱԺ մշտական որոշ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ են ընտրվել մարդիկ, որոնք անգամ ՔՊ վարչության անդամ չեն։
Ըստ թերթի` նա վերջին ամիսներին մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ ՔՊ վարչության նիստի ժամանակ գրանցվել է հերթական անհաջողությունը. իշխող կուսակցությունը մերժել է նաև նրա թեկնածությունը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նիստի մեկնարկից հետո ընդամենը 10 րոպե անց լքել է ՔՊ գրասենյակը։
«Սա Հովհաննիսյանի առաջին անհաջողությունը չէ։ Ավելի վաղ նա չէր ընտրվել ՔՊ վարչության անդամ՝ չնայած կուսակցության ներսում ուներ մեծ հավակնություններ։ Դրանից հետո դժվարությամբ տեղ գտավ կուսակցության նախընտրական ցուցակի ոչ պատվաբեր համարում։ Նոր գումարման ԱԺ–ում Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը ևս աջակցություն չստացավ, և նա կրկին մերժվեց»,– հիշեցրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթի ՔՊ–ական աղբյուրների փոխանցմամբ՝ այս անհաջողությունները պատահական չեն. կուսակցության ներսում արդեն որոշել են, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում, նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։
«Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ–ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել և իր հրապարակային հայտարարություններով վնաս հասցրել իշխող թիմի հեղինակությանը։ Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով, թե պատրաստ է «ականջներն ու լեզուն կտրել»։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակում»,– գրել է թերթը։
Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել է նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչը կազմել է արձանագրություն ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի` դատավճիռը չկատարելու համար քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ:
Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` ՔՊ–ում թուլացել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիրքերը։ Դրա հերթական դրսևորումն էր այն, որ իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին՝ Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում։
Խոսքը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովների մասին է։ Առաջին հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ–ն ընտրեց Զարուհի Բաթոյանին, երկրորդում՝ Տրդատ Սարգսյանին։
Թերթի փոխանցմամբ` ընտրված այս թեկնածուներից ոչ մեկը կուսակցության վարչության անդամ չէ, մինչդեռ Հասմիկ Հակոբյանը վարչության անդամ է և համարվում է Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկը։