Սեպտեմբերի 21-ին Երևանի մի շարք ավտոբուսային երթուղիներ կփոխվեն (PAN.am)

Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժման ուղիներում փոփոխություններ են նախատեսվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Թիվ 22 երթուղին կանցնի Աբովյան փողոցով, Մոսկովյան, Նալբանդյան, Թումանյան և Խանջյան փողոցներով, ապա Տիգրան Մեծի պողոտայով, որից հետո կշարունակի գործող երթուղով։ Հետադարձ ճանապարհին ավտոբուսները Տիգրան Մեծի պողոտայից կշարժվեն Խանջյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան և Մոսկովյան փողոցներով, ապա Աբովյան փողոցով՝ շարունակելով նախկին երթուղին։

Թիվ 33 երթուղին Ծիծեռնակաբերդի խճուղուց կանցնի «Հաղթանակի» կամրջով, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցներով, ապա Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությամբ այն Տիգրան Մեծի պողոտայից կշարժվի Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով ու «Հաղթանակի» կամրջով, որից հետո կշարունակի նույն ճանապարհով։

Թիվ 75 երթուղին Ծովակալ Իսակովի պողոտայից կուղղվի «Հաղթանակի» կամուրջ, ապա Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցներով կհասնի Տիգրան Մեծի պողոտա ու կշարունակի նախկին երթուղով։ Հետադարձին ավտոբուսները Տիգրան Մեծի պողոտայից կանցնեն Ագաթանգեղոսի ու Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով և Ծովակալ Իսակովի պողոտայով։

Թիվ 44 երթուղին կանցնի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, ապա Մաշտոցի պողոտայով և կշարունակի գործող երթուղին։ Հետադարձ ուղղությամբ կգործի նույն ճանապարհը։

Թիվ 54 երթուղին Մաշտոցի պողոտայից կշարժվի Գրիգոր Լուսավորչի փողոցով և Արշակունյաց պողոտայով, որից հետո կշարունակի նույն երթուղով։ Հետադարձ ճանապարհը ևս նույնն է լինելու։

Թիվ 58 երթուղին Տիգրան Մեծի պողոտայից կանցնի Ագաթանգեղոսի ու Գրիգոր Լուսավորչի փողոցներով, այնուհետև Մաշտոցի պողոտայով և կշարունակի նախկին ճանապարհով։ Նույն երթուղին կգործի նաև հետադարձ ուղղությամբ։

Թիվ 67 երթուղին Ծովակալ Իսակովի պողոտայից կանցնի «Հաղթանակի» կամրջով, այնուհետև Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցներով ու Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձին Տիգրան Մեծի պողոտայից երթուղին կանցնի Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով և Ծովակալ Իսակովի պողոտայով։

Թիվ 97 երթուղին Տիգրան Մեծի պողոտայից կանցնի Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի ու Բաղրամյան պողոտաներով, ապա կշարունակի գործող ճանապարհով։ Հետադարձ ուղղությամբ ևս նույն երթուղին կգործի։

Leave a comment