ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պահպանել է հիմնական տոկոսադրույքը 3.5-3.75% մակարդակում

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պահպանել է դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը տարեկան 3.5-3.75% միջակայքում: Այս մասին հայտնել է Բաց շուկայի գործառնությունների դաշնային կոմիտեն (FOMC)։

Որոշումը լիովին համընկել է վերլուծաբանների և տնտեսագետների կանխատեսումների հետ։

Տոկոսադրույքը նախկին մակարդակում պահելու օգտին քվեարկել են FOMC-ի 12 անդամներից 9-ը։

«Տնտեսական ակտիվությունն աճում է կայուն տեմպերով՝ չնայած բարձր անորոշությանը, որը մասամբ պայմանավորված է Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությամբ: Աշխատանքի արտադրողականության աճն ու կապիտալ ներդրումները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա», – նշվում է FOMC-ի հայտարարության մեջ։

FOMC-ի գնահատմամբ՝ զբաղվածության աճը համապատասխանում է աշխատուժի թվաքանակի ավելացման տեմպերին, իսկ գործազրկության մակարդակը գրեթե չի փոխվել։

«Գնաճը շարունակում է գերազանցել նպատակային 2% ցուցանիշը, ինչը մասամբ պայմանավորված է առաջարկի շղթայի ճգնաժամով, որն առաջացրել է գների աճ որոշ ոլորտներում, այդ թվում՝ էներգակիրների շուկայում։ FOMC-ն կշարունակի ապահովել գների կայունությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment